Գլդանիի քրեակատարողական հիմնարկում բացվել է Արդարադատության տուն
Գլդանիի քրեակատարողական հիմնարկում բացվել է Արդարադատության տուն

Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն Գլդանիի թիվ 8 քրեակատարողական հիմնարկում բացել է Արդարադատության տան երրորդ մասնաճյուղը։

Արդարադատության տունը բանտարկյալներին տրամադրում է անսահմանափակ մուտք դեպի ավելի քան 50 պետական ​​և մասնավոր հատվածի ծառայություններ: Մասնաճյուղերը սպասարկելու են նաեւ քրեակատարողական ծառայության աշխատակիցներին։

Այսօր քրեակատարողական համակարգում ընթացող բարեփոխումների շրջանակում Գլդանի բանտում բացվել է նոր խոհանոցային տարածք, որն էլ ավելի կբարձրացնի սննդի անվտանգության որակը։

Խոհանոցը կսպասարկի 3000 մեղադրյալ/դատապարտյալի: Ութ տեսակի ճաշացանկը նախատեսված է նաև տարբեր հիվանդություններ ունեցող բանտարկյալների համար և լիովին հարմարեցված է նրանց առողջական կարիքներին։ Տարածքում կա 17 դատապարտված աշխատակից, ովքեր ստանում են համապատասխան փոխհատուցում։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։