Գիվի Միքանաձեն Ռուսթավիի թիվ 15 հանրային դպրոցում ծանոթացել է ազգային քննությունների երկրորդ նստաշրջանի ընթացքին
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն Ռուսթավիի թիվ 15 հանրակրթական դպրոցում ծանոթացել է միասնական ազգային քննությունների երկրորդ նստաշրջանի ընթացքին։
Կրթության նախարարության տեղեկացմամբ՝ նախարարն այցելել է դպրոցում բացված քննական կենտրոն և հաջողություն մաղթել դիմորդներին։ Նախարարի հետ միասին քննական կենտրոնում է գտնվել նաև Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տնօրեն Թամար Մեմանիշվիլին։
Վրաստանի ողջ տարածքով մեկ՝ 12 քաղաքներում, բացվել է 24 քննական կենտրոն։ Բոլոր կենտրոններն ապահովված են հովացման համակարգերով։ Մետրոյի կայարաններից դեպի քննական կենտրոններ նշանակվել է լրացուցիչ տրանսպորտ, որոնց տեղաշարժի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակված է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի վեբկայքում։
2026 թվականի քննությունների համար ընդհանուր առմամբ գրանցվել է ավելի քան 83 000 դիմորդ, որոնցից ավելի քան 43 000-ը՝ միասնական ազգային քննությունների համար։
2026 թվականի քննությունները ավանդաբար կանցկացվեն երկու հերթափոխով (նստաշրջանով)։ Միասնական ազգային քննությունները կավարտվեն հուլիսի 22-ին՝ ֆիզիկայի քննությամբ։ Ուսուցիչների քննությունների համար գրանցվածները քննական գործընթացին կմիանան հուլիսի 5-ից։ Հուլիսի 17-ին կանցկացվի ուսանողների դրամաշնորհային (գրանտային) մրցույթը, իսկ մագիստրատուրայի թեկնածուները մագիստրոսական քննությունը կհանձնեն հուլիսի 23-24-ին։