Գիվի Միքանաձեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է կրթության ոլորտում համագործակցության ուժեղացման հարցերը

11:23, 10.07.2026

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն Փարիզում աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Խալեդ էլ-Էնանիի հետ։

Կողմերը խոսել են Վրաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև բազմամյա գործընկերության կարևորության մասին և քննարկել համագործակցության ուժեղացման հեռանկարները։

Նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին է ներկայացրել Վրաստանի կրթական համակարգում ընթացող և պլանավորված բարեփոխումները։

Հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի պետական համալսարաններում ամբողջությամբ ֆինանսավորվող (անվճար) ուսուցման հնարավորությանը, կրթության բոլոր մակարդակներում որակի բարելավմանը և մասնագիտական կրթության զարգացման խթանմանը։

Խալեդ էլ-Էնանին դրական է գնահատել Վրաստանի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել, որ կազմակերպությունն ապագայում նույնպես ակտիվորեն կաջակցի երկրի կրթության, գիտության և մշակույթի ոլորտների զարգացմանը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել ինտենսիվ աշխատանքը՝ համատեղ նախագծերի և նախաձեռնությունների իրականացման նպատակով։

Երկկողմ հանդիպմանը ներկա է եղել Ֆրանսիայի Հանրապետությունում Վրաստանի դեսպան և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Իրակլի Ղուրաշվիլին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը։

Նմանատիպ