Գիվի Միքանաձեն ծանոթացել է Մցխեթա-Մթիանեթի հանրային դպրոցներում ընթացող վերականգնողական աշխատանքներին

15:00, 26.08.2026
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն, Մցխեթա-Մթիանեթիում պետական հավատարմատար Լևան Զաուտաշվիլիի և խորհրդարանի պատգամավոր Դմիտրի Խունդաձեի հետ միասին, այցելել է Մցխեթա-Մթիանեթիի հանրային դպրոցներում ընթացող վերանորոգման-վերականգնողական աշխատանքները տեղում տեսնելու:
Նախարարության տեղեկատվության համաձայն՝ վերականգնման շրջանակներում ամբողջությամբ կթարմացվի Ղազբեգիի մունիցիպալիտետի Արշա գյուղի հանրային դպրոցը, իսկ մասնակի վերականգնում կիրականացվի Ստեփանծմինդայի №1, Սիոնի գյուղի և Թիանեթիի №1 հանրային դպրոցներում:
«Հանրային դպրոցների ենթակառուցվածքների զարգացման և աշակերտների համար անվտանգ, ժամանակակից ու որակյալ ուսումնականմիջավայր ստեղծելու նպատակով երկրի ողջ տարածքում ակտիվ ռեժիմով ընթանում են շինարարական, ամբողջական վերականգնողական և տարբեր տեսակի վերանորոգման աշխատանքներ:
Դպրոցներում ընթացող աշխատանքներին ծանոթացել են նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ալուդա Ղուդուշաուրին, Ղազբեգիի քաղաքապետ Կոբա Գելաձեն, Ղազբեգիի սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) նախագահ Զուրաբ Զիլինաշվիլին, Թիանեթիի քաղաքապետ Լևան Ծիկլաուրին և Թիանեթիի սակրեբուլոյի նախագահ Նիկոլոզ Դիդեբաշվիլին», – նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նմանատիպ