Գիվի Միքանաձեն հանդիպել է Ադրբեջանի դեսպանին
Գիվի Միքանաձեն հանդիպել է Ադրբեջանի դեսպանին

Կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիգ Գուլիևին։

Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտում Ադրբեջանի և Վրաստանի միջև համագործակցության խորացման հարցեր։

Զրույցն անդրադարձել է երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը։ Այդ ուղղությամբ Գիվի Միքանաձեն դեսպանին է ներկայացրել համատեղ հանձնաժողովի նիստ անցկացնելու նախաձեռնությունն ու ցանկությունը, որտեղ երկու երկրների խորհրդարանների ոլորտային հանձնաժողովները կքննարկեն կրթության և գիտության ոլորտում Ադրբեջանի և Վրաստանի միջև արդեն ստորագրված համաձայնագիրը։

Գիվի Միքանաձեն նաև հանդես է եկել Վրաստանի խորհրդարանական պատվիրակության Ադրբեջան այցի նախաձեռնությամբ, որի շրջանակներում երկկողմ հանդիպումներ կանցկացվեն ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների հետ։

Հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդության ուղղությանը։ Կողմերը քննարկել են համագործակցության զարգացման ուղիներն ու համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։

Հանդիպմանը նշվել է նաև Ադրբեջանի և Վրաստանի միջև քաղաքական բարձր մակարդակով համագործակցությունը և դրա կարևորությունը։

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել կոմիտեի նախագահին արտահայտված նախաձեռնությունների համար և պատրաստակամություն հայտնել խորացնելու համագործակցությունը։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։