Գիվի Միքանաձեի գլխավորությամբ «Կասպիի քոլեջում» կայացել է մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդի հերթական նիստը
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեի գլխավորությամբ «Կասպիի քոլեջում» կայացել է մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդի հերթական նիստը։
Հանդիպմանը Գիվի Միքանաձեն մասնակիցների հետ միասին քննարկել է քոլեջների ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ընթացիկ և պլանավորված նախագծերը։
Մասնակիցները խոսել են մասնագիտական ուսումնական հաստատություններում առկա մարտահրավերների և դրանց լուծման ուղիների մասին։ Հատուկ ուշադրություն է դարձվել քոլեջների ինստիտուցիոնալ զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսների ապահովմանը։
Հանդիպումն անցել է հարց ու պատասխանի ձևաչափով։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել նախարարից սպառիչ տեղեկատվություն ստանալ իրենց հուզող արդիական հարցերի վերաբերյալ։
Խորհրդի նիստին ներկա էին Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի առաջին տեղակալ Լևան Ղիրսիաշվիլին, նախարարի տեղակալ Բայա Կվիցիանին, նախարարության ներկայացուցիչներ և մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարներ։
Գիվի Միքանաձեի նախաձեռնությամբ մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդի նիստերն անցկացվում են պարբերաբար։
Տեղեկատվությունը տարածում է Կրթության նախարարության մամուլի ծառայությունը։