Գիվի Միքանաձե. Թափանցիկության և հաշվետվության դեմ ոչ մի փաստարկ չի կարող լինել
«Բնության մեջ որևէ փաստարկ չի կարող լինել թափանցիկության և հաշվետվության դեմ», -ասաց «Վրացական երազանքի» անդամ Գիվի Միքանաձեն։
Նրա խոսքով, Վրաստանում հասարակական կազմակերպությունների 98 տոկոսը չի համապատասխանում թափանցիկության նվազագույն չափանիշին։
«Ակնկալումը պարզ է, թափանցիկության ու հաշվետվության դեմ բնության մեջ չկա փաստարկ։ Եթե այս մարդիկ ասելիք ու փաստարկ ունեին, ապա երկու ամսվա ընթացքում օրենքի քննարկման ժամանակ հնարավորություն ունեին ներկայացնելու այդ փաստարկները։ Մենք տեսանք, որ նրանց գործողությունները ծառայեցին ժամանակի երկարացմանը։ Ի՞նչ նորություններ ունեն ներկայացնելու։ Մենք այս գործընթացից ակնկալում ենք արդար լսումներ, ինչը ևս մեկ անգամ կապացուցի, որ երկրին արդար լսում և թափանցիկություն է պետք։
Այն, որ այս ոլորտը թափանցիկ չէ, ապացուցվեց մեր կատարած հետազոտություններով, և տեսանք, որ նվազագույն չափանիշին համապատասխանող կազմակերպություններին կարելի է մատի վրա հաշվել։ Կազմակերպությունների 98 տոկոսը չի կարողացել բավարարել նույնիսկ նվազագույն չափանիշը»,- ասել է Միքանաձեն։