Գիվի Միքանաձե – Սիրելի՛ երեխաներ, ամեն օրը նվիրված է ձեզ, մեր՝ որպես մեծահասակների, գլխավոր մտահոգությունն է ձեզ համար ապահովել երջանիկ մանկություն, իրականացնել ձեր երազանքները
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն շնորհավորում է երեխաներին Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ։
«Սիրելի՛ երեխաներ, ամեն օրը նվիրված է ձեզ, մեր՝ որպես մեծահասակների, գլխավոր մտահոգությունը ձեզ համար երջանիկ մանկություն ապահովելն է, ձեր ցանկություններն ու երազանքները կատարելը։ Այս պատասխանատվությունը կրկին հասկանալու և երեխաների իրավունքների ու բարեկեցության կարևորությունը ընդգծելու համար մենք ամեն տարի միանում ենք համաշխարհային նախաձեռնությանը և հունիսի 1-ին նշում ենք Երեխաների միջազգային օրը։
Դուք մեր երկրի ապագան եք, նրա ուժը և գլխավոր հույսը։ Մեր պարտականությունն է երկրում ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ դուք կստանաք արժեքավոր գիտելիքներ և կկարողանաք լիովին բացահայտել ձեր տաղանդներն ու կարողությունները։
Ձեր առջև դրեք համարձակ նպատակներ, երբեք մի դադարեք գիտելիքներ ձեռք բերելուց և նոր հայտնագործությունների ձգտելուց։
Ի սրտե մաղթում եմ ձեզ երջանիկ, անհոգ, սիրող մանկություն և բազում հաղթանակներ ձեր կյանքի ճանապարհին», – նշում է Միքանաձեն։