Գիվի Միքանաձե – Դպրոցական համայնքի, այդ թվում՝ ծնողների հետ հանդիպումները և գործընթացներին նրանց ներգրավվածությունը ստեղծում են ամուր նախադրյալ բարեփոխումների հաջող իրականացման համար

20:45, 25.02.2026

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն հանդիպել է Քոբուլեթիի մունիցիպալիտետի հանրային դպրոցների աշակերտների ծնողների հետ։

Նախարարության հաղորդմամբ, նախարարը լսարանին ներկայացրել է կրթական համակարգի բարեփոխումների հիմնական ուղղությունները և իրականացվելիք նախաձեռնությունները։

«Այս ձևաչափի հանդիպումների ժամանակ մենք հնարավորություն ունենք դպրոցական համայնքին ծանոթացնել բարեփոխումներին վերաբերող հարցերին, լսել առկա դիրքորոշումները, կարծիքները և հնարավորինս համապարփակ պատասխանել բոլոր հարցերին։ Ծնողների ներգրավվածությունը ընթացիկ գործընթացներին ստեղծում է ամուր նախադրյալ բարեփոխումների հաջող իրականացման համար», – ասել է Գիվի Միքանաձեն։

Նախարարության տվյալներով՝ հանդիպման ժամանակ քննարկվել են դպրոցական նոր համազգեստները, դասագրքերի և ծրագրերի թարմացումը, ենթակառուցվածքների զարգացումը և այլ կարևոր հարցեր։ Հանդիպումն անցել է հարց ու պատասխանի ռեժիմով, և ծնողները հնարավորություն են ունեցել նախարարից ստանալ համապարփակ տեղեկատվություն իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցել են նաև կրթության, գիտության և երիտասարդության փոխնախարար Զվիադ Գաբիսոնիան, Աջարիայի ինքնավար մարզի կրթության և սպորտի նախարար Մայա Խաջիշվիլին, խորհրդարանի անդամ Զաալ Միքելաձեն, Քոբուլեթիի քաղաքապետ Իրակլի Ցեցխլաձեն և տեղական իշխանությունների այլ ներկայացուցիչներ։

Նմանատիպ