Գիվի Միկանաձեն այցելեց Թբիլիսիի թիվ 119 և 132 հանրային դպրոցներ

10:52, 20.12.2025

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեն այցելել է Թբիլիսիի №119 և №132 հանրային դպրոցներ։ Այս մասին հայտնում է կրթության նախարարությունը։

Նախարարության տեղեկացմամբ՝ նախարարն այցելության ընթացքում ծանոթացել է դպրոցների կրթական ենթակառուցվածքներին և հանդիպումներ է անցկացրել դպրոցական համայնքի ներկայացուցիչների հետ։

«Հանդիպումների շրջանակում Գիվի Միկանաձեն ուսուցիչներին և ծնողներին ներկայացրել է ընդհանուր կրթության համակարգում նախատեսվող նորությունները և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Գլդանիի շրջանի պատգամավոր Վլադիմեր Բոժաձեն, շրջանի ղեկավար Բեսիկ Կալաձեն և տեղական իշխանության այլ ներկայացուցիչներ», — նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Նմանատիպ