Գիուլի Ալասանիա - Ես խնդրում եմ բոլորին՝ իշխանություններին, վրացական և միջազգային հանրությանը փրկել որդուս
Գիուլի Ալասանիա - Ես խնդրում եմ բոլորին՝ իշխանություններին, վրացական և միջազգային հանրությանը փրկել որդուս

Երբ գործընթացը տեղի ունենա, ես խնդրում եմ բոլոր ոչ անտարբեր մարդկանց գալ դատարան և խաղաղ ճանապարհով արտահայտել իրենց դիրքորոշումը՝ մարդկային կյանքը փրկելու համար,- ասված է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մոր՝ Գիուլի Ալասանիայի ուղերձում, որը տարածվել է սոցցանցում՝ Միխեիլ Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում։

«Ուզում եմ դիմել վրաց հասարակությանը. Իմ որդին՝ Վրաստանի երրորդ նախագահն ու Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի նախագահը, մահվան եզրին է։ Կլինիկայի բժիշկները հուսահատության մեջ են։

Ես խնդրում եմ բոլորին՝ իշխանություններին, վրացական և միջազգային հանրությանը փրկել որդուս։ Երբ գործընթացը տեղի ունենա, ես խնդրում եմ բոլոր ոչ անտարբեր մարդկանց գալ դատարան և խաղաղ, առանց քաղաքականության արտահայտել իրենց դիրքորոշումը՝ փրկելու մարդկային կյանքը։

Կյանքումս երբեք նման կոչով չեմ դիմել, բայց հիմա ինձ համար շատ դժվար պահ է եկել, և հուսով եմ բոլորի համերաշխությունն ու համբերությունը»,-ասված է Գիուլի Ալասանիայի ուղերձում։