Գիուլի Ալասանիա. Սաակաշվիլին շտապում է դուրս գալ բանտից և ազատության մեջ լինել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մոր՝ Գիուլի Ալասանիայի խոսքով՝ Սաակաշվիլիի առողջական վիճակը վատացել է, և նա նորմալ հետազոտության կարիք ունի։
«Ինչ տեսնում է, ինչ ինձ ասաց, անհրաժեշտ է, որ նորմալ հետազոտություն անցնի։ Պետք է կատարել մագնիսական ռեզոնանսային հետազոտություն: Ունի անքնություն, գլխացավ, ոտքերի, ձեռքերի թմրություն։ Բժիշկներ կան: Նյարդաբան էր եկել։ Տղաս շատ գոհ էր նրա հետ հարաբերություններից։ Նա նաև դեղորայք է ավելացրել։ Նա նույն բանն ասաց, որ հետազոտություն է պետք։ Մենք պատրաստվում էինք բժիշկներ բերել արտասահմանից, և մենք պետք է կարողանանք դա անել», – ասել է Գիուլի Ալասանիան, ով քրեակատարողական հիմնարկում այցելել է Միխեիլ Սաակաշվիլիին։
Հարցին, թե որոնք են Միխեիլ Սաակաշվիլիի ուղերձները, Գիուլի Ալասանիան պատասխանել է. «Նա շտապում է վերջապես դուրս գալ այնտեղից և ազատվել»: