Գիուլի Ալասանիա. Ինչի հիման վրա են մտադիր Միշային վերադարձնել բանտ, չգիտեմ, ամեն դեպքում այս մարդու առողջությունը դա թույլ չի տալիս
Գիուլի Ալասանիա. Ինչի հիման վրա են մտադիր Միշային վերադարձնել բանտ, չգիտեմ, ամեն դեպքում այս մարդու առողջությունը դա թույլ չի տալիս

Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան, նշում է, որ իր համար պարզ չէ, թե ինչ հիմքով կարող են Սաակաշվիլիին վերադարձնել բանտ։

Ինչպես նշում է Ալասանիան, ոչինչ չի բացառվում։

«Ինձ մոտ անմիջապես միտք առաջացավ, որ պատրաստվում են վերադարձնել բանտ, չգիտեմ ինչի հիման վրա։ Ամեն դեպքում այս մարդու առողջությունը թույլ չի տալիս այդ հնարավորությունը։ Ամեն ինչ կարող է պատահել։ Փաստ է, որ արտասահմանցի բժիշկների մուտքը թույլ չտվեցին։ Նրանք ամբողջությամբ ենթարկվում են քրեակատարողական համակարգին, ենթարկվում են ՊԱԾ-ին եւ այլն։ Մեր հասարակությունն այսօր շատ ուղղահայաց է, հիերարխիկ: Ցավոք, Վրաստանում ժողովրդավարություն չկա»,- ասել է Ալասանիան։

Հարցին, թե արդյոք Եվրոպական դատարանում հայցը կարագացվի, Ալասանիան պատասխանում է. «Մտածում եմ շատ արագ, շտապ։ Մենք վաղուց ենք պատրաստ սրան»։