Գիուլի Ալասանիա - Հետաքրքիր է, թե ինչն է ստիպել երիտասարդներին ատել այս երկիրը և ինչու են սիրահարվել Ռուսաստանին
Հետաքրքիր է, թե ինչն է ստիպել երիտասարդներին ատել այս երկիրը և ինչու են նրանք սիրահարվել Ռուսաստանին, լրագրողների հետ զրույցում ասել է Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան։
Ալասանիայի խոսքով, զարմանալի է, թե ինչու է Խորհրդային Միություն չհասած երիտասարդների մեծամասնությունը սիրում Ռուսաստանը։
«Մի բան եմ ուզում ասել, ի՞նչն է ինձ զարմացնում, գիտե՞ք։ Զարմանում եմ, որ այս երիտասարդները, ովքեր չեն ուսումնասիրել Խորհրդային Միությունը, Ռուսաստանը, նրանցից շատերը նույնիսկ ռուսերեն չգիտեն, ավելի շատ անգլերեն գիտեն, ինչն է նրանց ստիպել ատել այս երկիրը և ինչն է ստիպել նրանց սիրահարվել Ռուսաստանին», – ասել է Գիուլի Ալասանիան: