Գիտանաս Նաուսեդա՝ եթե եվրոպական երկրները չկարողանան կատարել ՆԱՏՕ-ի ծախսերի հնգտոկոսանոց նպատակը, դաշինքը կբաժանվի երկու կամ երեք մասի
Եթե եվրոպական երկրները չկարողանան կատարել ՆԱՏՕ-ի ծախսերի հինգ տոկոսանոց խնդիրը, դաշինքը կբաժանվի «երկու կամ երեք մասի». այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։
«Շատ վիճահարույց կամ հակասական կլինի, եթե որոշ երկրներ փորձեն ավելին անել և հասնեն այդ նպատակին առաջիկա տարիներին, իսկ մյուս երկրներում տատանումներ լինեն, ասենք՝ 2 տոկոսի կամ 2.5 տոկոսի մակարդակում։ Դա դաշինքը, բնականաբար, կբաժանի երկու կամ երեք մասի, և դա այնքան էլ լավ չէ դաշինքում հավաքական պաշտպանության ոգու և մեր համերաշխության համար»,— նշել է Լիտվայի նախագահը։
ՆԱՏՕ-ի դաշնակիցները, բացառությամբ Իսպանիայի, անցյալ տարի Հաագայում կայացած գագաթնաժողովում համաձայնության են եկել մինչև 2035 թվականը պաշտպանության վրա ծախսել ՀՆԱ-ի 5 տոկոսը։ Լատվիան, Լիտվան և Էստոնիան դասվում են եվրոպական տնտեսական ցուցանիշների համեմատ պաշտպանության ոլորտում ամենամեծ ծախսերն ունեցող երկրների շարքին։ Նրանց առաջնորդները Բեռլինում հանդիպել են կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ՝ հաջորդ շաբաթ Անկարայում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ դիրքորոշումները համաձայնեցնելու նպատակով։