Գիտանաս Նաուսեդա. Եվրամիության համար կարևոր է չլքել վրացի և մոլդովացի ժողովրդին, մենք չպետք է թույլ տանք նրանց հեռանալ եվրոպական երազանքից
Կրեմլը չի ցանկանում, որ Վրաստանն ու Մոլդովան իրենք որոշեն իրենց ապագան և անում է ամեն ինչ՝ վնասելու ժողովրդավարական գործընթացներին, Twitter-ի իր էջում գրել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։
Ինչպես գրում է Նաուսեդան, նրանք չպետք է թույլ տան, որ «վրացիներն ու մոլդովացիները բաժանվեն եվրոպական երազանքից»։
«Ռուսաստանը մեծացնում է հիբրիդային գործողությունները Եվրամիության հարեւանությամբ։ Դրա ապացույցն են Վրաստանի խորհրդարանական ընտրությունները, Մոլդովայում Եվրամիության հանրաքվեն։ Կրեմլը չի ցանկանում, որ Վրաստանն ու Մոլդովան իրենք որոշեն իրենց ապագան, և ամեն ինչ անում է ժողովրդավարական գործընթացներին վնասելու համար։ Եվրամիության համար կարևոր է չլքել վրացի և մոլդովացի ժողովրդին։ Մենք չպետք է թույլ տանք, որ նրանք հեռանան եվրոպական երազանքից։ Մենք պետք է աջակցենք քաղաքացիական հասարակությանը և ապահովենք, որ մարդկանց ձայնը որոշիչ լինի իրենց երկրների ապագան որոշելու հարցում»,- գրել է Գիտանաս Նաուսեդան։