Գիտանաս Նաուսեդա. Եվրամիության դուռը իսկապես բաց է Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի համար, այլ ոչ թե ինչպես ՆԱՏՕ-ի դուռը Ուկրաինայի համար
Գիտանաս Նաուսեդա. Եվրամիության դուռը իսկապես բաց է Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի համար, այլ ոչ թե ինչպես ՆԱՏՕ-ի դուռը Ուկրաինայի համար

Լիտվան, հավանաբար, Արևելյան գործընկերության ամենաեռանդուն աջակիցն է, և մենք կշարունակենք դա անել, բայց, իհարկե, պետք է որոշումներ կայացվեն, բարեփոխումները պետք է իրականացվեն, – ասել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։

Նրա խոսքով, բարեփոխումների իրականացումից հետո որպես պարգեւ պետք է իրականացվի ինտեգրումը եւ շատ հստակ ազդակներ Եվրամիության կողմից։

«Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի համար Եվրամիության դուռը իսկապես բաց է, ոչ թե Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի դուռը։ Մենք ցանկանում ենք, որ նրանք բաց լինեն նաև Վիլնյուսում, բայց միևնույն ժամանակ մենք պետք է հստակ ուղերձ հղենք այս դուռը բացելու և օգտագործելու հնարավորության մասին, քանի որ հիմա Ուկրաինան նաև մեզ հարցնում է, որ եթե դուռը բաց է, որտե՞ղ է այդ դուռը»,- ասաց Նաուսեդան։