Գիտանաս Նաուսեդա. Եթե հաջողվի հասնել անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանը, Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը արժանի են դրական արդյունքի, դրական որոշումների
Գիտանաս Նաուսեդա. Եթե հաջողվի հասնել անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանը, Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը արժանի են դրական արդյունքի, դրական որոշումների

Հուսով եմ, որ Արևելյան թևի բոլոր երկրներն արժանի են արդար մոտեցման, և եթե հաջողվի հասնել անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանը, Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը, բոլորն էլ արժանի են դրական արդյունքի, դրական որոշումների,- ասել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան՝ ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում:

Ըստ Նաուսեդայի՝ Լիտվան կարողացել է դառնալ Եվրամիության անդամ՝ իր իրավական համակարգերը համապատասխանեցնելու բավականին երկար ժամանակաշրջանից հետո։

«Ես հիշում եմ ԵՄ-ին անդամակցելու մեր ուղին։ Ի սկզբանե տարբեր երկրներում, հավանաբար, տարբեր իրավիճակներ են եղել, սակայն, մեր իրավական համակարգերը համապատասխանեցնելու բավականին երկար ժամանակահատվածից հետո մենք կարողացանք մյուս թեկնածու երկրների հետ միասին դառնալ Եվրամիության անդամ»,- ասաց Նաուսեդան։

Ի դեպ, Լիտվան Եվրամիության անդամ է դարձել 2004 թվականին Լատվիայի, Էստոնիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Սլովենիայի, Հունգարիայի, Չեխիայի, Մալթայի և Կիպրոսի հետ միասին։