Գիտանաս Նաուսեդա. Ես հավատում եմ, որ մի օր Ուկրաինան կդառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ, ագրեսորը չի որոշում Ուկրաինայի ճակատագիրը
Գիտանաս Նաուսեդա. Ես հավատում եմ, որ մի օր Ուկրաինան կդառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ, ագրեսորը չի որոշում Ուկրաինայի ճակատագիրը

Ես հավատում եմ, որ մի օր Ուկրաինան կդառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ, ասել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան՝ Կիևում Ուկրաինայի անկախության օրվան նվիրված միջոցառմանը։

Գիտանաս Նաուսեդայի խոսքով՝ ագրեսորը չի որոշում Ուկրաինայի ճակատագիրը։

«Մենք միասին կվերակառուցենք Ուկրաինան». Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի դաշինքի մաս. Այսօրվա մեր տեսլականն ուժեղ Ուկրաինան է ուժեղ Եվրոպայում: Ես հավատում եմ, որ մի օր Ուկրաինան կդառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ։ Ագրեսորը չի որոշում Ուկրաինայի ճակատագիրը»,- ասել է Գիտանաս Նաուսեդան։

Պորտուգալիայի, Նորվեգիայի և Բոսնիա և Հերցեգովինայի առաջնորդները Կիևում Լիտվայի առաջնորդի հետ միասին ներկա են գտնվել Ուկրաինայի անկախության օրվան նվիրված միջոցառմանը։