Գիտանաս Նաուսեդա. Մենք շատ սերտ կապեր ունենք Վրաստանի հետ՝ հուզական, պատմական, ավանդական, և տխուր է տեսնել, թե ինչպես է երկիրը հեռանում Եվրամիությունից
Դժբախտաբար, Վրաստանում տեղի ունեցողը չի համապատասխանում ժողովրդավարության և ժողովրդավարական կանոնների եվրոպական ընկալմանը,- Բրյուսելում՝ ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի մեկնարկից առաջ ասել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։
«Ես մի փոքր տխրում եմ Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններից, քանի որ իմ երկրում մեծ կարեկցանք կա։ Չնայած Լիտվան հեռու է Վրաստանից, մենք շատ սերտ կապեր ունենք՝ հուզական, պատմական, ավանդական, և տխուր է տեսնել, որ Վրաստանը ոչ թե մոտենում է, այլ հեռանում է Եվրամիությունից։ Մինչև նրանք չհասկանան, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության կանոնները պետք է հարգվեն, կարծում եմ՝ իրավիճակը շատ դժվար կլինի։ Սա հիասթափեցնող կլինի վրաց ժողովրդի համար, ով ակնկալում է, որ երկիրը առաջընթաց կգրանցի Եվրամիություն մտնելու իր ճանապարհին», – ասել է Գիտանաս Նաուսեդան։