Գիտանաս Նաուսեդա. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ, ՄԱԿ-ը պետք է լիազորություններ ունենա ագրեսորներին կանգնեցնելու համար
Գիտանաս Նաուսեդա. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ, ՄԱԿ-ը պետք է լիազորություններ ունենա ագրեսորներին կանգնեցնելու համար

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան կարծում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բարեփոխման կարիք ունի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ֆոնին։

Նաուսեդայի խոսքով՝ Ռուսաստանի ագրեսիային պատասխանի բացակայությունը «լուրջ կասկածներ է հարուցում գլոբալ խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու ՄԱԿ-ի կարողության վերաբերյալ»։

«Ակնհայտ է, որ Անվտանգության խորհուրդը էական բարեփոխումների կարիք ունի։ ՄԱԿ-ը պետք է լիազորություն ունենա կանգնեցնելու ագրեսորներին»,- ասել է Նաուսեդան։