Գիտանաս Նաուսեդա – Լիտվան պատրաստ է իր զորքերը ուղարկել Ուկրաինա՝ որպես խաղաղապահ առաքելության մաս հրադադարից հետո
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ Լիտվան պատրաստ է իր զորքերը ուղարկել Ուկրաինա խաղաղապահ առաքելության շրջանակներում հրադադարից հետո։
Ըստ Նաուսեդայի՝ Լիտվան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։
«Մենք խոսում ենք մեր զինվորների շատ կոնկրետ թվի մասին, բայց պետք է լինի պարտավորություն կոալիցիոն բոլոր երկրների կողմից՝ տրամադրելու այդ աջակցությունը: Մինչ այժմ Ռուսաստանը նմանակում է բանակցությունները, խոսում հնարավոր խաղաղության և հնարավոր զինադադարի մասին, բայց նրանք պատրաստ չեն պահպանել հրադադարը»,- նշել է Գիտանաս Նաուսեդան։