Գիտանա Նաուսեդա. Վրաստանի նախագահի հետ համատեղ հռչակագիր ենք ստորագրել, որը սատարում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանը
Գիտանա Նաուսեդա. Վրաստանի նախագահի հետ համատեղ հռչակագիր ենք ստորագրել, որը սատարում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանը

Մենք Վրաստանի նախագահի հետ համատեղ հռչակագիր ենք ստորագրել, որը ոչ միայն սատարում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, այլ նաև նրա եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանը, – ասաց Լիտվայի նախագահ Գիտանա Նաուսեդան՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ դեմ առ դեմ հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով, Լիտվան ու Վրաստանը աշխարհագրական առումով հեռու են միմյանցից, բայց նրանք ամուր կապեր ունեն:

«Ես իսկապես ուրախ եմ, որ կարող եմ առաջին անգամ լինել ձեր երկրում՝ նախագահի պաշտոնում: Մինչ այժմ ես իմացել էի, թե ինչ բարեկամական և գեղեցիկ երկիր է Վրաստանը: Հիմա կարող եմ հաստատել, որ դա իսկապես այդպես է: Շնորհակալ եմ Սալոմե Զուրաբիշվիլիին ընկերական ու ջերմ ընդունելության համար: Ես հիշում եմ մեր հանդիպումը 2019 թվականին՝ Վիլնյուսում: Լիտվան և Վրաստանը աշխարհագրորեն հեռու են միմյանցից, բայց ամուր կապեր ունեն: Նախ, մենք արժեքային տեսլականների առումով շատ մոտ ենք, և նաև, ցավոք, բախվում ենք ընդհանուր արտաքին սպառնալիքների:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեծ ջանք գործադրեց երկիրը միավորելու և բարեփոխումներ իրականացնելու և եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհով առաջ շարժվելու ուղղությամբ: Նայելով Վրաստանին՝ հիշում եմ Լիտվան, որը նույնպես, ժամանակին, եռանդուն ձգտում էր անդամակցել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին: Մեր ճանապարհը հեշտ չէր և տևեց մի որոշ ժամանակ, բայց մենք միշտ գիտեինք, թե որն է մեր մարտավարական նպատակը և կասկած չթողեցինք մեր հասարակության մեջ: Նման ջանասիրություն մենք տեսնում ենք նաև վրաց ժողովրդի մեջ: Ուստի նախագահի հետ միասին մենք համատեղ հռչակագիր ենք ստորագրել, որը ոչ միայն սատարում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, այլ նաև նրա եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանը», – ասաց Գիտանա Նաուսեդան: