Գիշերվա ընթացքում Ռուսաստանը մի քանի ուղղություններով հարձակվել է Ուկրաինայի վրա
Գիշերվա ընթացքում Ռուսաստանը մի քանի ուղղություններով հարձակվել է Ուկրաինայի վրա

Ռուս զինվորականները հրթիռակոծել են Սումի շրջանի Կոնոտոպ քաղաքը, ինչի հետևանքով բնակելի շենք է վնասվել, երեք մարդ վիրավորվել է։ Տեղեկությունը տարածում է Սումի շրջանային ռազմական վարչությունը։

Նրանց տվյալներով՝ հրթիռակոծության հետեւանքով այրվել են նաեւ մեքենաները։

Բացի այդ, օդային հարձակումներ են իրականացվել Կիևում, Զապոռոժյեում և Դնեպրում։ Կիևի տեղական իշխանությունները բնակիչներին կոչ են անում մնալ տանը։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհ է բռնկվել Դնեպրի առեւտրի կենտրոններից մեկում։