Գիշերը Ռուսաստանը «Շահեդ» տեսակի 20 անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա, Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը հաջողվել է խոցել դրանցից 14-ը
Գիշերը Ռուսաստանը «Շահեդ» տեսակի 20 անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա, Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը հաջողվել է խոցել դրանցից 14-ը։
Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Օդեսայի շրջանի նավահանգստային ենթակառուցվածքին։ Արդյունքում երկու մարդ մահացել է, մեկը՝ վիրավորվել։ Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ զոհվել են անվտանգության աշխատակիցը և բեռնատարի վարորդը։
Կիպերը նաեւ նշում է, որ Օդեսայի մարզում քաղաքացիական նավ է վնասվել։