Գիշերը Կիևի շրջանի վրա ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ վիրավորվել է
Գիշերը Կիևի շրջանի վրա ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ վիրավորվել է

Գիշերը Կիևի և Կիևի շրջանի վրա ռուսական հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ։ Կիևի ռազմական շրջանի վարչակազմի ղեկավար Ռուսլան Կրավչենկոյի խոսքով՝ հրթիռի բեկորների անկման հետևանքով վնասվել են վեց բազմահարկ շենքեր և ավելի քան 20 առանձնատներ։ Շենքերում կոտրվել են ապակիները, վնասվել են ճակատները։

Վնասվել են նաև գազալցակայան, դեղատուն, արտադրական և վարչական շենքեր և երեք ավտոմեքենա։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տեղեկատվության համաձայն՝ գիշերը ռուս զինվորականները Ազովի ծովից Կիևի շրջանի վրա երեք «Կալիբր» հրթիռ են արձակել, որոնցից երկուսը ոչնչացվել են հակաօդային պաշտպանության կողմից։