«Գիրգվլիանու ուղղումների» հետ կապված խորհրդարանում անցկացվելու է հանդիպում
«Գիրգվլիանու ուղղումների» հետ կապված օրենսդրական մարմնում անցկացվելու է հանդիպում: Նշված հարցով «Վրացական երազանք» դաշինքի նախագահ Մամուկա Մդինարաձեն և դաշինքի անդամները՝ գործադիր իշխանության հետ միասին, ժողովրդական պաշտպանի գրասենյակի և քրեական ոլորտում գիտական օղակների ներկայացուցիչների հետ անցկացնելու են աշխատանքային հանդիպում:
Խորհրդարանում «Գիրգվլիանու ուղղումների» հարցով արդեն նախաձեռնվել են օրենսդրական փոփոխությունները: «Վրացական երազանք» դաշինքի կողմից պատրաստված փոփոխությունները քրեական պատասխանատվություն նկատի ունեն ինչպես պետական-քաղաքական պաշտոնատար անձանց կողմից անօրեն հրաման կամ առաջադրանք տալու, այնպես էլ՝պաշտոնը չարաշահելու և հանցանքը թաքցնելու համար: