«Գիրչի» քաղաքական միավորումը բացել է հասարակաց տուն
«Գիրչի» քաղաքական միավորումը բացել է հասարակաց տուն

«Գիրչիի» մեծամասնական պատգամավորի թեկնածու Հերման Սաբոն «Գիրչիի» գրասենյակում բացել է հասարակաց տուն:

Ինչպես նշել է Հերման Սաբոն, «Պիոներ» հասարակաց տունը կսպասարկի ցանկացած մարդու: Մասնավորապես, «Գիրչին» ցանկացողներին կապահովի տարածքով:

Նրա խոսքով, հասարակաց տանը մեկ ժամվա ծառայությունը կարժենա 49.90 լարի:

«Գիրչիի» գրասենյակում բացված հասարակաց տան առնչությամբ հայտարարություն է արել Զուրաբ Ջափարիձեն:

«Միակ ուղին, որպեսզի ավարտենք այսօրվա ողբերգակատակերգական իրավիճակը, պաշտպանենք սեքս-ինդուստրիայում ներգրավված մարդկանց բռնությունից և կանխարգելենք սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների տարածումը, դա մարմնավաճառության օրինականացումն է»,- հայտարարում է Զուրաբ Ջափարիձեն: