Գիորգի Զաքարաշվիլիի խոսքով՝ նոյեմբերին ծրագրվում է ուկրաինացի երեխաների եւս մեկ խումբ Չեռնոգովից բերել Վրաստան
Գիորգի Զաքարաշվիլիի խոսքով՝ նոյեմբերին ծրագրվում է ուկրաինացի երեխաների եւս մեկ խումբ Չեռնոգովից բերել Վրաստան

Չեռնոգովից ուկրաինացի երեխաների ևս մեկ խումբ նախատեսվում է Վրաստան բերել նոյեմբերին։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում ասել է Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին։

Ինչպես նշել է դեսպանը, նախագիծը կիրականացնի դեսպանությունը՝ Վրաստանի խորհրդարանի համաձայնությամբ։

«Ամռանը Վրաստանի արտաքին գործերի նախարարության համագործակցությամբ 50 երեխա բերեցինք իրենց ուղեկցող անձանց հետ, որոնք մեկ ամիս հանգստացան Աջարիայում։

Այժմ մենք աշխատում ենք մեկ այլ խումբ բերել, հավանաբար նոյեմբերին, Չեռնոգովից՝ այն շրջանից, որն ամենաշատն էր տուժել առաջին օրերից, և հավանաբար այդ նախագիծը կիրականացնենք Վրաստանի խորհրդարանի աջակցությամբ։ Այս խումբն արդեն ձևավորված է, և մենք տոմսերի գնման փուլում ենք։

Նախագծեր են եղել նաև մաքսային աջակցության մասով։ Նման նախագծերն իրականացվում են ամեն օր, և մենք աշխատում ենք հնարավորինս օգնել ուկրաինացի ազգին և մեր բարեկամ երկրին»,- ասաց դեսպանը։