Գիորգի Խոջևանիշվիլին. Օմբուդսմենի ընտրության գործընթացը պետք է լինի ներառական, և թեկնածուն ունենա հնարավորինս շատ քաղաքական սուբյեկտների աջակցությունը
Գիորգի Խոջևանիշվիլին. Օմբուդսմենի ընտրության գործընթացը պետք է լինի ներառական, և թեկնածուն ունենա հնարավորինս շատ քաղաքական սուբյեկտների աջակցությունը

Օմբուդսմենի ընտրության գործընթացը պետք է լինի ներառական, և թեկնածուն ունենա հնարավորինս շատ քաղաքական սուբյեկտների աջակցությունը,- ժողովրդական պաշտպանի թեկնածուի ընտրության հետ կապված ասաց «Հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Գիորգի Խոջևանիշվիլին։

Նրա խոսքով, օմբուդսմենի ընտրությունը պետք է կատարվի ծայրահեղ թափանցիկ պայմաններում.

«Մեր թիմի մեկնարկային կետը կլինի այնպիսի թեկնածուի աջակցությունը, որն ընդունելի կլինի վրացական հասարակության համար, այս գործընթացում չափազանց կարևոր կլինի ոչ կառավարական հատվածի ներգրավումը»,- ասել է Գիորգի Խոջևանիշվիլին։