Գիորգի Խոջևանիշվիլին հերքում է տարածված տեղեկությունն այն մասին, որ Գիորգի Գախարիայի հետևում կանգնած է Բիձինա Իվանիշվիլին
Գիորգի Խոջևանիշվիլին հերքում է տարածված տեղեկությունն այն մասին, որ Գիորգի Գախարիայի հետևում կանգնած է Բիձինա Իվանիշվիլին

Պատգամավոր Գիորգի Խոջևանիշվիլին, որն այսօր ասաց, որ ինքը հինգ գործընկերների հետ լքել է «Վրացական երազանքը» և աշխատում էր Գիորգի Գախարիայի հետ կուսակցություն ստեղծելու շուրջ, չհաստատեց այն տեղեկությունը, որ Գախարիայի հետևում կանգնած է Բիձինա Իվանիշվիլին:

«Իհարկե, դա չի համապատասխանում իրականությանը», – ասաց Խոջևանիշվիլին:

Միևնույն ժամանակ, այն հարցին, թե կլինի, թե՞ ոչ Գախարիան Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուն, պատգամավորն ասաց, որ «այդ մասին խոսելը դեռ վաղ է, հետևենք գործընթացներին»:

Խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտնի էր դարձել, որ Գիորգի Խոջևանիշվիլին, Բեքա Լիլուաշվիլին, Անա Բուչուկուրին, Ալեքսանդր Մոծերելիան, Միխեիլ Դաուշվիլին և Շալվա Կերեսելիձեն կշարունակեն աշխատել որպես անկախ պատգամավորներ: