Գիորգի Խոջևանիշվիլին ֆերմերներին ծանոթացրել է գյուղատնտեսության հակաճգնաժամային ծրագրի հետ
Շիդա Քարթլիի նահանգապետ Գիորգի Խոջևանիշվիլին գյուղատնտեսության հակաճգնաժամային ծրագրով սահմանված աջակցությունն է ծանոթացրել Գորի մունիցիպալիտետի ֆերմերներին:
Նահանգապետի խոսքով, մոտ օրերս շրջանի յուրաքանչյուր մունիցիպալիտետում տեղի իքնակարավարման մարմիների ներգրավվածությամբ կանցկացվի հակաճգնաժամային ծրագրի մասին հանրության առավելագույնս տեղեկության փոխանցման գործընթացը:
Կառավարության կողմից ներկայացված գյուղատնտեսական հակաճգնաժամային «Խնամք գյուղին և գյուղացուն» ծրագիրը նպատակ ունի սուբսիդավորել գյուղատնտեսական ապրանքների գինը:
Ծրագրով նախատեսված սուբսիդավորում ստանալու համար հարկավոր է ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության ներքո Հանրային ռեեստրում ունենա գրանցած գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողամաս:
Ծրագրից կօգտվի մինչև 200 000 ֆերմեր: Ծրագրի բյուջեն կազմում է 37 000 000 լարի և դրա իրականցումը կմեկնարկի 2020 թվականի մայիսի 20-ից: