Գիորգի Վոլսկին հանդիպել է միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին
Գիորգի Վոլսկին հանդիպել է միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին

Բելգրադում, միջխորհրդարանական վեհաժողովի (IPU) շրջանակներում
Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Գիորգի Վոլսկին հանդիպել է «IPU»-ի գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին:

Հանդիպմանը քննարկել են հաջորդ տարի, Թբիլիսիում, Երիտասարդ խորհրդարանականների գլոբալ կոնֆերանսի անցկացման մանրամասները:

Գլխավոր քարտուղարի կողմից ընդգծվել է Վրաստանի նկատմամբ միջազգային վստահությունը և հատուկ դերը՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման գործում:

Հանդիպմանը մասնակցում էին Վրաստանի խորհրդարանի ապարատի ղեկավար Գիվի Միքանաձեն, Հունաստանում և Սերբիայի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Իոսեբ Նանոբաշվիլին: