Գիորգի Վաշաձեն Կախեթում հանդիպել է աջակիցների հետ
Գիորգի Վաշաձեն Կախեթում հանդիպել է աջակիցների հետ

«Ռազմավարություն Աղմաշենեբելիի» առաջնորդ Գիորգի Վաշաձեն Կախեթիում հանդիպել է աջակիցների հետ: Վաշաձեն Գուրջաանիի մունիցիպալիտետի Կախիփարի գյուղում բնակչությանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման ծրագիրը և հայտարարել, որ այս կառավարության պայմաններում գյուղացու աշխատանքը չի գնահատվում:

Վաշաձեն ուշադրությունը կենտրոնացրել է խաղողի աճեցման համար կատարված քրտնաջան աշխատանքի և խաղողի ցածր գնի վրա, ուստի նա բնակչությանը ներկայացրել է «ռազմավարություն Աղմաշենեբելիի» կողմից մշակված գյուղի զարգացման ծրագիրը:

«Գյուղացու աշխատանքը չի գնահատվում: Կախեթիում շատ ծանր վիճակ է: Խաղողի գինը 80 թեթրի է: Այն ծախսը, որը գյուղացին կրել է իր թույնաքիմիկատներով, վարձակալած մարդկանցով և աշխատանքով, փաստորեն չի վերցնում: Սա գործող իշխանության ստեղծած ամենածանր իրավիճակն է: Նրանք ձեզ ասում են, որ գյուղատնտեսության վրա ծախսվել է երկու միլիարդ լարի, ասեք ինձ, գոնե մեկ մարդ, ով է օգտվել է այս երկու միլիարդ լարիից: Ո՞ւր գնացին այս գումարները: Այդ գումարները կրկին գնացել են նրանց գրպանները: Գյուղացին դեռ աղքատ է, առանց եկամտի, նրա աշխատանքը չի գնահատվում: Ո՞վ է վերցնում գումարը: Գումարը վերցնում է թունաքիմիկատներ ներկրողը, վերցնում է սարքավորումներ բերողը, վերցնում է բանկը: Ծանր իրավիճակ է վարկերի տոկոսադրույքների հետ կապված: Միկրոֆինանսական կազմակերպությունները վարկ են տալիս 40-50 տոկոսով և կրկին ու կրկին գյուղացիների աշխատանքը չի գնահատվում: Այդ պատճառով «ռազմավարություն Աղմաշենեբելիի» թիմում ասում ենք, որ գյուղը պետք է ոտքի վրա կանգնի և գնահատվի գյուղացու աշխատանքը»,- ասել է Գիորգի Վաշաձեն: