Գիորգի Վաշաձեն Գիորգի Գախարիային հրավիրում է հեռուստաբանավեճի
Գիորգի Վաշաձեն Գիորգի Գախարիային հրավիրում է հեռուստաբանավեճի

«Ռազմավարությունը՝ շինարար» կուսակցության նախագահ Գիորգի Վաշաձեն «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիային հրավիրում է հեռուստաբանավեճի:

Ինչպես նշում է Վաշաձեն, նախընտրական բանավեճերի ժամանակ Հանրային հեռարձակողի եթերով անցկացված բանավեճին, որտեղ պատահական ընտրության սկզբունքով պետք է կայանար Վաշաձեի և Գախարիայի բանավեճը, նա ընդդիմադիր առաջնորդի մոտ ուղարկեց Մդինարաձեին:

«Ես շատ թույլ զրույց եմ տեսնում մի մարդու, ով պատկերացնում էր, որ ինքը նստած է Օլիմպոս լեռան վրա և երկրի վարչապետն է: Այն ժամանակ նա ինձ մերժեց բանավեճի հարցում, երբ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող բանավեճերի ձևաչափում պատահական ձևով համընկավ մեր բանավեճը, բայց պարոն Գախարիան վախեցավ ինձ հետ բանավիճել, և Մդինարաձեին ուղարկեց ինձ մոտ: Հիմա ես նորից եմ ասում, որ ցանկացած պահի, ցանկացած եթերում բանավիճենք և հարց կուղղեմ նրան, քանի որ այսօր երկրի տնտեսությունը դժվարությունների մեջ է, և ինքն էր երկրի ղեկավարը», – ասաց Գիորգի Վաշաձեն:

Տեղեկատվությունը տարածում է «Ռազմավարությունը՝ շինարար» կուսակցության մամուլի ծառայությունը: