Գիորգի Վաշաձեն ասում է, որ «Ռազմավարություն Աղմաշենեբելին» ու «Հանրապետական» կուսակցությունները հավանաբար Ռուսթավիում մեծամասնական թեկնածուի չեն առաջադրի
Ընդդիմադիր պատգամավոր Գիորգի Վաշաձեն ասում է, որ «Ռազմավարություն Աղմաշենեբելի» ու «Հանրապետական» կուսակցությունները հավանաբար Ռուսթավիում մեծամասնական թեկնածու չեն առաջադրի:
Ըստ Վաշաձեի, Ռուսթավիում ընտրությունները բավականին հետաքրքիր և կարևոր են լինելու։
«Ռազմավարություն Աղմաշենեբելի» ու «Հանրապետական» կուսակցությունները Ռուսթավիում մտածում էինք մի քանի թեկնածուների մասին և պատրաստվում էին մասնակցել միջանկյալ ընտրություններին, բայց այսօր խորհրդակցություններ արեցինք և պայմանավորվեցինք, որ ամենայն հավանականությամբ թեկնածուի չենք առաջադրելու։ Մնացած մանրամասները կիմանանք, երբ զրուցենք «Լելոյի» ներկայացուցիչների հետ։ Կարծում եմ՝ Ռուսթավիի ընտրությունները բավականին հետաքրքիր և կարևոր են լինելու։ Հուսով եմ՝ արդյունքը օգտակար կլինի ժողովրդի համար, և մենք ևս մեկ քայլ կանենք իշխանության կազմաքանդման ուղղությամբ։ Սակրեբուլոներում նոր իրողություն է, և հնարավորություն կա մոտ ժամանակներս ցրելու կամ մոտ ապագայում մեծամասնությունը ցրելու և տասներորդ գումարման խորհրդարանում նոր մեծամասնություն ձևավորելու», – ասել է Գիորգի Վաշաձեն։
«Լելո»-ում նշում են, որ Բադրի Ջափարիձեն կառաջադրվի Ռուսթավիում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու և այդ հարցով հանդիպումներ կունենա ընդդիմադիր կուսակցությունների հետ։