Գիորգի Վաշաձեի եղբայրը պնդում է, որ իր հյուրանոցը գրանցված է Աղմաշենեբելի պողոտայում, որտեղ աշխատում էին իրավապահները, սակայն կապ չունի «զանգերի կենտրոնների» հետ
Գիորգի Վաշաձեի եղբայրը պնդում է, որ իր հյուրանոցը գրանցված է Աղմաշենեբելի պողոտայում, որտեղ աշխատում էին իրավապահները, սակայն կապ չունի «զանգերի կենտրոնների» հետ

Թբիլիսիում՝ Աղմաշենեբելի պողոտայում, որտեղ ողջ գիշեր աշխատել են իրավապահները, գրանցված է հյուրանոց, որը, ըստ գրանցամատյանի քաղվածքի, պատկանում է Գիորգի Վաշաձեի եղբորը՝ Դավիթ Վաշաձեին։ Դավիթ Վաշաձեին է պատկանում բաժնետոմսերի 25%-ը։

Այս մասին տեղեկությունը հաստատել է ինքը՝ Դավիթ Վաշաձեն։ Նրա խոսքով՝ ինքը կապ ունի միայն սեփական հյուրանոցի հետ և ծանոթ չէ, «զանգերի կենտրոնների» գործով տարածված տեղեկատվությանը։

«Երկրորդ հարկի հյուրանոցը իմն է։ Ես ուրիշ ոչ մի բանի հետ կապ չունեմ։ Լսել եմ, որ գրասենյակը կնքված է, կգամ այդտեղ ու մեկնաբանություն կանեմ»,- ասել է Դավիթ Վաշաձեն։

Թբիլիսիում՝ Աղմաշենեբելի պողոտայում, գրասենյակներից մեկում, որտեղ, ենթադրաբար տեղակայված է «զանգերի կենտրոնը», քննչական գործողություններ են իրականացնում Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։

Բացի այդ, տեղեկություն է տարածվել, որ «զանգերի կենտրոնը» պատկանում է «Ստրատեգիա Աղմաշենեբելի» առաջնորդ Գիորգի Վաշաձեին և Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիային։