Գիորգի Վաշաձե. Մենք շատ կամավորներ, դիտորդներ ունենք, որպեսզի «Վրացական երազանքին» իրավունք չտանք կեղծել ընտրությունները
Գիորգի Վաշաձե. Մենք շատ կամավորներ, դիտորդներ ունենք, որպեսզի «Վրացական երազանքին» իրավունք չտանք կեղծել ընտրությունները

«Ռազմավարությունը՝ շինարար» կուսակցության ղեկավարը մեղադրում է իշխող թիմին ընտրություններից առաջ մարդկանց վախեցնելու մեջ: Գիորգի Վաշաձեի խոսքով, «Վրացական երազանքը» ընտրությունները կեղծելու համար օգտագործում է երկու մեթոդ՝ ահաբեկում կորոնավիրուսով և ընտրողների ուղղակի կաշառք:

«Ռազմավարությունը՝ շինարար» կուսակցության առաջնորդը կոչ է անում քաղաքացիներին, չվախենալ համաճարակից ու գնալ ընտրությունների:

«Քիչ ժամանակ է մնացել մինչ կառավարության փոփոխությունները, և իշխանությունը երկու վատագույն զենքն է օգտագործում ընտրությունների արդյունքները շահարկելու համար: Առաջինը կորոնավիրուսով մարդկանց վախեցնելն է: Իշխանությունը կարծում է, որ ավելի քիչ ընտրողներ իրենց համար լավ է և երկրորդը՝ ուղղակի կաշառք: Ավելի ու ավելի շատ տեղեկություններ կան այն դեպքերի մասին, երբ ընդդիմության ընտրողներից գնում են ինքնությունը հաստատող քարտեր: Մենք աշխատում ենք այս թեմաների շուրջ և կներկայացնենք նաև փաստեր:

Ես ցանկանում եմ դիմել «Վրացական երազանքին»: Ընկերներ, ձեր ստացած առավելագույն արդյունքը կլինի 30-35 տոկոս: Ինչ մանիպուլյացիա էլ անեք, մենք շատ կամավորներ, դիտորդներ ունենք, ովքեր ձեզ իրավունք չեն տա կեղծել ընտրությունները: Իմացեք, որ եթե փորձեք շահարկել ընտրությունները, ապա պատշաճ պատասխան կստանաք:

Ես խնդրում եմ քաղաքացիներին, շատ եմ խնդրում, չվախենալ կորոնավիրուսից: Ժողովրդավարական երկրներից ոչ մեկում, որտեղ ընտրություններ են անցկացվել վիրուսի ժամանակաշրջանում, վարակը չի դարձել տարածման աղբյուր: Քանի որ ընտրությունները շատ կազմակերպված գործընթաց է, որտեղ հետաձգման զրոյական հնարավորություն կա, եկեք մասնակից չդառնանք «Վրացական երազանքի» քարոզարշավին, և ես ուղղակիորեն մեղադրում եմ պարոն Գախարիային,  «Վրացական երազանքին», ժողովրդին վախեցնելու մեջ, քանի որ նրանք կարծում են, որ կորոնավիրուսի ագրեսիվ արշավի պայմաններում մարդիկ չեն գնա ընտրությունների», – հայտարարել է Գիորգի Վաշաձեն: