Գիորգի Վաշաձե. Մենք հաղթական կոալիցիա ենք ստեղծել, պայքարում ենք, որ Վրաստանը դառնա Եվրամիության անդամ, այս պայքարում դռները բաց են բոլորի համար
Գիորգի Վաշաձե. Մենք հաղթական կոալիցիա ենք ստեղծել, պայքարում ենք, որ Վրաստանը դառնա Եվրամիության անդամ, այս պայքարում դռները բաց են բոլորի համար

Մենք ստեղծել ենք հաղթական կոալիցիա, որտեղ դուք կգտնեք շատ նոր մարդկանց, այս կոալիցիայում «Ռազմավարություն Աղմաշենեբելին» միավորված է «Ազգային շարժման» հետ, և մենք պայքարում ենք Եվրամիությունը Վրաստան բերելու համար, մենք պայքարում ենք, որ Վրաստանը դառնա լիարժեք Եվրամիության անդամ, այս մասին ասել է «Ռազմավարություն Աղմաշենեբելիի» առաջնորդ Գիորգի Վաշաձեն։

Վաշաձեն պատասխանել է Նիկա Մելիայի հայտարարությանը, որտեղ Մելիան նշել է. «Մեր կուսակցությունում ծանր իրողություն կա, չեմ բացառում, որ մենք ստիպված կլինենք պայքարել այլ հարթակից, նման դեպքում կարող ենք ձեռք սեղմել և բաժանվել արժանապատիվ»:

Վաշաձեի խոսքով՝ դուռը բաց է բոլորի համար, ովքեր իրենց տեսնում են պայքարի մեջ և միանում են դրան։

«Մնացածի մասով բոլորը պետք է որոշում կայացնեն։ Դուռը երբեք ոչ մեկի առաջ չի փակվի։ Բոլոր արևմտամետ մարդու համար կարևոր է տեղ գրավել այս պայքարում»,- ասել է Վաշաձեն։