Գիորգի Վաշաձե. Լիտվայի արտաքին գործերի նախարարից մենք լիարժեք երաշխիք ենք ստացել, որ լինելու է մանրամասն մոնիտորինգ, որպեսզի «Վրացական երազանքը» չխախտի համաձայնագիրը
Գիորգի Վաշաձե. Լիտվայի արտաքին գործերի նախարարից մենք լիարժեք երաշխիք ենք ստացել, որ լինելու է մանրամասն մոնիտորինգ, որպեսզի «Վրացական երազանքը» չխախտի համաձայնագիրը

Մենք լիարժեք երաշխիք ենք ստացել, որ մանրամասն մոնիտորինգ կլինի, որպեսզի «Վրացական երազանքը» չխախտի այս համաձայնագիրը և բոլոր բաղադրիչները կատարվեն, – Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ հանդիպումից հետո ասաց «Ռազմավարությունը՝ շինարար» կուսակության ղեկավար Գիորգի Վաշաձեն:

Ըստ նրա, եթե համաձայնագիրը խախտվի, Վրաստանի եվրաինտեգրումը կասկածի տակ կդրվի:

«Սա շատ կարևոր այց է: Գլխավորն այն է, որ հիմա կատարվի պայմանագիրը: Կոչ եղավ, որ «Ազգային շարժումը» ժամանակին ստորագրի համաձայնագիրը և վերահաստատի, որ «Բ» ծրագիրը գոյություն չի ունեցել, գոյություն ուներ միայն «Ա» ծրագիր՝ այս համաձայնագիրը կյանքի կոչելու համար: Մենք լիարժեք երաշխիք ենք ստացել, որ լինելու է մանրամասն մոնիտորինգ՝ համոզվելու համար, որ «Վրացական երազանքը» չի խախտում այս համաձայնագիրը և բոլոր բաղադրիչները կատարված են: Եթե համաձայնությունը խախտվի, Վրաստանի եվրաինտեգրումը կասկածի տակ կդրվի», – ասաց Վաշաձեն: