Գիորգի Վաշաձե. Դեսպաններին գաղտնալսելն ու դիվանագիտական կորպուսին հետևելը միջազգային հանցագործություն է, վստահ եմ, որ մեր եվրոպացի և արևմտյան գործընկերները մանրամասն հետաքննություն կիրականացնեն
Դեսպաններին գաղտնալսելն ու դիվանագիտական կորպուսին հետևելը միջազգային հանցագործություն է: Սա ոչ միայն ներքին պետական հանցագործություն է, հետևաբար այն ոչ թե պարզապես արձագանք կունենա, ես վստահ եմ, որ համապատասխան ծառայությունները կներգրավվեն, և մանրամասն հետաքննություն կիրականացվի մեր եվրոպացի և արևմտյան գործընկերների կողմից, – ասաց «Ռազմավարությունը՝ շինարար» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն:
Նա ասաց, որ ոչ ոք թույլ չի տա գաղտնալսել դեսպաններին:
«Նրանք կպահպանեն Վիեննայի կոնվենցիան, որը պաշտպանում է դիվանագիտական կորպուսը, եւ թույլ չեն տա, որ իրենց ներկայացուցիչներն այստեղ լինեն մշտական հսկողության եւ գաղտնալսման ներքո: Մենք՝ «Երրորդ ուժը» և «Ռազմավարությունը՝ շինարարը», երաշխավորն ենք, որ երկրում այս խայտառակությունը մեկընդմիշտ կավարտվի, և ոչ ոք երբեք չի համարձակվի նման հանցագործություն կատարել երկրում», – ասել է Վաշաձեն:
Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը ասաց, որ գաղտնի ձայնագրությունների արտահոսքի հետ կապված, Վրաստանի դեսպանը կանչվել է Բրյուսելում գտնվող ԵՄ գրասենյակ, որտեղ նրան տեղեկացրել են ԵՄ դիրքորոշման մասին և պահանջել հետագա քայլեր ձեռնարկել: