Գիորգի Վաշաձե․ Պատժամիջոցները միջազգային հանրության հստակ ուղերձն են, որ բռնությունը, անօրինական ձերբակալությունները և ռեժիմի ճնշումները անպատիժ չեն մնա
Պատժամիջոցները հստակ ազդանշան են միջազգային հանրության կողմից, որ բռնությունները, անօրինական ձերբակալությունները և ռեժիմի բռնաճնշումները անպատիժ չեն մնա,- ասված է «Ստրատեգիա Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեի հայտարարության մեջ, որը տարածել է կուսակցության մամուլի ծառայությունը։
Նրա խոսքով, ազատ Վրաստանի հաղթանակի միակ ընտրությունն ու ճանապարհն ավելի շատ Եվրոպա է, ավելի շատ անվտանգություն և ավելի շատ ներդրումներ։
«Պատժամիջոցները, որոնք մենք տեսանք երեկ, վրաց ժողովրդի շարունակական բողոքի արդյունքն են: Սա հստակ ազդանշան է միջազգային հանրության կողմից. բռնությունը, անօրինական ձերբակալությունները և ռեժիմի բռնաճնշումները անպատիժ չեն մնա: Ազատ Վրաստանի հաղթանակի միակ ընտրությունն ու ճանապարհն ավելի շատ Եվրոպա է, ավելի շատ անվտանգություն և ավելի շատ ներդրումներ»,- հայտարարել է Գիորգի Վաշաձեն: