Գիորգի Տղեմալաձեն և քաղաքային խորհրդի անդամները ներկա են գտնվել «Թբիլիսոբայի» տոնին նվիրված միջոցառումներին
Գիորգի Տղեմալաձեն և քաղաքային խորհրդի անդամները ներկա են գտնվել «Թբիլիսոբայի» տոնին նվիրված միջոցառումներին

Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տղեմալաձեն իր տեղակալներ Զուրաբ Աբաշիձեի և Թինաթին Նիբլոշվիլիի, «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» քաղխորհրդի խմբակցության նախագահ Օթար Գրիգոլիայի և քաղաքային խորհրդի անդամների հետ ներկա են գտնվել «Թբիլիսի 2022»-ին նվիրված միջոցառումներին։

Գիորգի Տղեմալաձեն շնորհավորել է բնակիչներին Թբիլիսիի տոնի կապակցությամբ և ասել, որ այս տարվա ծրագիրը լինելու է բազմազան, մասշտաբային և շատ հետաքրքիր։

«Ցանկանում եմ շնորհավորել բոլորին «Թբիլիսոբայի» տոնի առթիվ։ «Թբիլիսոբան» այս տարի անցկացվում է լիովին թարմացված ու բազմազան ծրագրով։ Թբիլիսիում մի շարք միջոցառումներ են նախատեսվում, և ես վստահ եմ, որ Թբիլիսիի բնակիչները և մեր քաղաքի այցելուները գոհ կմնան»,- ասել է Գիորգի Տղեմալաձեն։

Տեղեկությունը տարածում է քաղաքապետարանը։