Սոսո Քութաթելաձեի սպանության հետաքննության շրջանակներում ձերբակալված և դրանից հետո ազատ արձակված Գիորգի Ճանտուրիան և նրա քույրը գտնվում են Քվեմո Քարթլիի շրջանային ոստիկանությունում՝ հարցաքննության:
Ինչպես հայտնել է լրագրողներին Գիորգի Ճանտուրիան, տեղյակ չէ, թե հավելյալ ինչ հարցեր կունենան քննիչները: Նրա խոսքով, չէր պատրաստվում որևէ տեղ փախչել, ուստի անհասկանալի է, թե ինչու են իրենց կրկին կանչել հարցաքննության:
Գիորգի Ճանտուրիայի հետ միասին, հարցաքննության է գտնվում նաև նրա քույրը: