Գիորգի Շերմադինին ճանաչվել է «Մանրեսա»-ի դեմ հանդիպման լավագույն բասկետբոլիստ #1TVSPORT
Գիորգի Շերմադինին ճանաչվել է «Մանրեսա»-ի դեմ հանդիպման լավագույն բասկետբոլիստ #1TVSPORT

Գիորգի Շերմադինիի «Տեներիֆեն» իր անմիջական մրցակից «Մանրեսայի» հետ լարված պայքարում կարեւոր հաղթանակ տարավ՝ 76:73 հաշվով։ Հանդիպումը կայացել է Մանրեսայում։ Այս թիմն այժմ լավագույն ութնյակում է (8-րդ տեղ՝ 8 հաղթանակով), մինչդեռ Տեներիֆեն ունի 7-7 հաղթանակ-պարտություն և 11-րդ հորիզոնականում է։ Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆ դուրս կգան ութ թիմեր։

Հյուրերը «Մանրեսայի» նկատմամբ առավելության հասան հիմնականում թիմային խաղի շնորհիվ։ Տեներիֆեի պաշտոնական կայքում լավագույն խաղացող է ճանաչվել Գիորգի Շերմադինին, որն ուներ ամենաբարձր գործակիցը՝ 27 միավոր։

27 րոպեների ընթացքում նա վաստակեց 12 միավոր (6/3 երկմիավոր, 6/6 տուգանային նետում), 8 անդրադարձ, 3 փոխանցում, 4 բլոկ։

Տեներիֆեից Գիորգիից ավել վաստակել է միայն Մարսելինյո Ուերտասը` 13 միավոր: