Գիորգի Շարվաշիձե. Մենք ինտենսիվ համագործակցություն ունենք Վրաստանի և Հայաստանի միջև, շատ հետաքրքիր է խաղաղ Կովկասի գաղափարը, նաև երկրների միջև առևտուրն ու զբոսաշրջությունը աճել են
Գիորգի Շարվաշիձե. Մենք ինտենսիվ համագործակցություն ունենք Վրաստանի և Հայաստանի միջև, շատ հետաքրքիր է խաղաղ Կովկասի գաղափարը, նաև երկրների միջև առևտուրն ու զբոսաշրջությունը աճել են

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև շատ ինտենսիվ համագործակցություն է ընթանում, խաղաղ Կովկասի գաղափարը շատ հետաքրքիր է, այս ձևաչափով մի շարք հանդիպումներ են կայացել, այդ թվում՝ վարչապետի գլխավորությամբ, Թբիլիսիում կայացել է հանդիպում վարչապետների մակարդակով ,- ասել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն։

Դեսպանի խոսքով, Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները դրական են զարգանում։

«Շատ լավ է, որ այս ամենի մեջ ներգրավված է նաեւ քաղաքացիական հասարակությունը։ Շատ ինտենսիվ փոխանակում կա, մեր երկկողմ համագործակցությունը դրական է զարգանում։ Մի բան փաստ է, որ մեր առևտուրն ավելացել է, այդ թվում՝ զբոսաշրջությունը, ավելի քան 700 հազար զբոսաշրջիկ է եկել Վրաստան։ Սա պատմական առավելագույնն է։ Վրաստանից Հայաստան զբոսաշրջիկների առավելագույն թիվը 180 հազար է։ Սա դրական ցուցանիշ է և ցույց է տալիս, որ Վրաստանի դերը՝ որպես դերակատար, որպես խաղաղարար, աճում է Կովկասում, և սա դրական նշան է՝ երկար ժամանակով խաղաղ Կովկաս կառուցելու համար»,- ասել է Շարվաշիձեն։