Գիորգի Շարաշիձե. Մեր քաղաքական ուժը որոշում կայացրեց հաղթել «Երազանք»-ին ընտրություններին մասնակցելու միջոցով, քանի որ քաղաքական փոփոխությունները տեղի են ունենում ընտրությունների միջոցով

12:25, 04.10.2025

 

Մեր քաղաքական ուժը որոշում կայացրեց հաղթել «Երազանք»-ին ընտրություններին մասնակցելու միջոցով, քանի որ քաղաքական փոփոխությունները տեղի են ունենում ընտրությունների միջոցով, – ասաց «Գախարիան հանուն Վրաստանի » կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գիորգի Շարաշիձեն։

Նրա խոսքով՝ քաղաքական փոփոխությունները արժեք կունենան, այն ժամանակ , երբ փոփոխությունը իրականացվի խաղաղ ճանապարհով։

«Ես քվեարկել եմ անարդարության, բռնության, կոռուպցիայի դեմ։ Միևնույն ժամանակ, ես քվեարկել եմ խաղաղ փոփոխությունների, եվրոպական ապագայի, խելամիտ, չափավոր քաղաքականության և քաղաքական գործիչների համար։ Ես քվեարկել եմ կոռուպցիայից զերծ Թբիլիսիի և Վրաստանի համար։ Ինչ վերաբերում է այսօրվա դրությամբ, գլխավորն այն է, որ այսօրվա օրն անցնի խաղաղ։ Մեր քաղաքական ուժը որոշում կայացրեց հաղթել «Երազանքին» ընտրությունների միջոցով հենց այն պատճառով, որ քաղաքական փոփոխությունները տեղի են ունենում ընտրությունների միջոցով, խաղաղ փոփոխությունների միջոցով։ Իհարկե, այսօր հասարակության մեջ կա լուրջ, նշանակալի քաղաքական փոփոխությունների պահանջ։ Սակայն այդ փոփոխությունները արժեք կունենան միայն այն դեպքում, եթե այդ փոփոխությունը իրականացվի խաղաղ ճանապարհով։ Հետևաբար, ես կոչ եմ անում բոլորին ակտիվ լինել ընտրություններում, քանի որ սա Վրաստանի քաղաքացու և՛ իրավունքն է, և՛ պարտականությունը, որը սահմանված է Սահմանադրությամբ։ Ընտրողները պետք է իրենց ձայները օգտագործեն այս երկրում առաջընթացի, բարգավաճման և լուրջ քաղաքական փոփոխությունների համար», – ասաց Շարաշիձեն։

Նմանատիպ