Գիորգի Շաքարաշվիլիի սպանության գործով կալանավորված երկու անչափահասները դատապարտվել են 10 տարի 6 ամիս ազատազրկման
Գիորգի Շաքարաշվիլիի սպանության գործով դատապարտված երկու անչափահասներ՝ Ա.Ք.-ն և Զ.Խ-ն, յուրաքանչյուրը դատապարտվել է 10 տարի 6 ամիս ազատազրկման:
Միցխեթայի շրջանային դատարանի դատավորը այսօր հայտարարեց Գիորգի Շաքարաշվիլիի սպանության գործով անչափահասների պատժի չափի մասին:
Մցխեթայի շրջանային դատարանը մարտի 9-ին Գիորգի Շաքարաշվիլիի կանխամտածված խմբային սպանության գործով բոլոր հինգ ամբաստանյալներին մեղավոր ճանաչեց:
Գործը քննող դատավոր Բիձինա Ստուրուայի որոշմամբ, Արչիլ Գագնիձեն, Վախթանգ Չիքովանին և Նիկոլոզ Ռևազիշվիլին դատապարտվել են 16-16 տարի ազատազրկման:
Վրաստանի գլխավոր դատախազությունը 2020 թվականի օգոստոսի 11-ից հինգ մարդու նկատմամբ քրեական հետապնդում սկսեց Գիորգի Շաքարաշվիլիի ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության մեղադրանքով: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ դաժան ծեծի ենթարկված Գիորգի Շաքարաշվիլիին հարձակվողները նետել են Արագվի գետը, որի արդյունքում նա մահացել է: