Գիորգի Սանաիայի ընտանիքը պահանջում է հետաքննություն սկսել Կոտե Ցիխիսթավիի հայտարարությունների շուրջ
Գիորգի Սանաիայի ընտանիքը պահանջում է հետաքննություն սկսել Կոտե Ցիխիսթավիի հայտարարությունների շուրջ

Լրագրող Գիորգի Սանաիայի ընտանիքը պահանջում է հետաքննություն սկսել Կոտե Ցիխիսթավիի հայտարարությունների հիման վրա:

Գիորգի Սանաիյի գերեզմանի մոտ հավաքվել են նրա ընտանիքի անդամները և մտերիմները: Սանաիան այսօր կդառնար 43 տարեկան: Ընտանիքի անդամները հայտարարում են, որ նրանք հենց սկզբից պնդում էին, որ սա պատվիրած սպանություն էր:

Գիորգի Սանաիայի եղբոր, լրագրող Վախո Սանայի հայտարարությամբ, նախկին պանկիսական խմբավորման անդամ Կոտե Ցիխիսթավին հեռուստատեսային եթերի ժամանակ անվանում էր իշխանության նախկին բարձրպաշտոնյաների անունները և կոնկրետ անձանց, ովքեր առնչություն ունեին սպանության գործի հետ:

Լրագրող Գիորգի Սանաիայի դին 2001 թվականին հայտնաբերել էին սեփական տանը, սակայն հետաքննության և սպանության մոտիվների հետ կապված Սանաիայի ընտանիքը մինչ այժմ ունի հարցեր: