Գիորգի Պատարիձեն անչափահաս կալանավորներին շնորհավորել է Հրաշափառ Հարության տոնի առթիվ
Գիորգի Պատարիձեն անչափահաս կալանավորներին շնորհավորել է Հրաշափառ Հարության տոնի առթիվ

Հատուկ պատժակատարողական ծառայության գլխավոր տնօրեն Գիորգի Պատարիձեն անչափահաս կալանավորներին շնորհավորել է Հրաշափառ Հարության տոնի առթիվ: Գիորգի Պատարիձեն այցելել է անչափահասների N11 վերականգնողական հաստատություն և անչափահաս կալանավորներին փոխանցել Վրաստանի պատրիարքարանի կողմից ուղարկված զատկական բարիքները:

Հատուկ պատժակատարողական ծառայության գլխավոր տնօրենի խոսքով, անչափահաս բանտարկյալները ամենախոցելի խումբն են և ունեն համապատասխան ուշադրության կարիք:

Պատրիարքարանից բարիքներ են ստացել նաև N8 և N2 պատժակատարողական հաստատության անչափահաս կալանավորները, ինչպես նաև N5 (կանանց) հաստատության կալանվորները: